Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի աստղը կնկարահանվի հայուհու ֆիլմում

Հունիս 02,2016 15:00

Ամերիկացի հանրահայտ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալքովիչը կխաղա ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Աննա Մելիքյանի հայտնի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ: tass.ru-ին հայտնել է հենց Մելիքյանը: Այս ֆիլմն էլ կոչվելու է «Սիրո մասին-2»: Ի տարբերություն առաջին ֆիլմի, այս անգամ նույն ֆիլմի վրա, բացի իրենից, կաշխատեն 4 ռեժիսորներ, եւ յուրաքանչյուրը կպատմի 5 տարբեր պատմություններ: Նրանք են՝ Պավել Ռումինովը, Ռեզո Գիգինեիշվիլին, Նատալյա Մերկուլովան եւ Նիգինա Սայֆուլաեւան: Եթե առաջին ֆիլմում սիրո մասին դասախոսություն էր կարդում Ռենատա Լիտվինովան, ապա երկրորդում Ջոն Մալկովիչը կլինի: Վերջինս կմեկնաբանի, թե ինչպես պահպանել սերը ժամանակակից աշխարհում: Նոր ֆիլմի հերոսներն են անպատասխան սեր ունեցող աշակերտուհին եւ հանրահայտ դերասանին առեւանգած մի զույգ, որը նրանից երեխա է ցանկանում:

Հիշեցնենք, որ Աննա Մելիքյանը ծնվել է Բաքվում, սակայն մեծացել է Երեւանում։ 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա: Եղել է Սերգեյ Սոլովյովի աշակերտուհին։ Սովորելու ընթացքում նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպիսիք են «Անդանտե», «Կոնտրաբաս» ֆիլմերը։ Իբրեւ դիպլոմային աշխատանք նա նկարահանել է «Պոլիտելի» ֆիլմը՝ Նելի Ուվարովայի դերակատարությամբ։ Առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարսը», որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրահարսը», ստացավ Սանդենս կինոփառատոնի մրացանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար եւ հետագայում Ռուսաստանի կողմից ներկայացվել է «Օսկարի»: «Աստղ» ֆիլմի համար Աննան «ԿԻՆՈՏԱՎՐ» փառատոնում ստացել է մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար։ Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցանկում: Աննա Մելիքյանը ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի եւ հեռուստասերիալների արտադրությամբ։

 

«Առավոտ» օրաթերթ
01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930