Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետ. Այս վճիռն օրենքի ուժ չունի Թուրքիայի համար. habergazetesi.com

Հունիս 02,2016 16:52

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որի միջոցով մեկնաբանել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է habergazetesi.com-ը։

Իր գրառման մեջ Քուրթուլմուշը նշել է. «Աղավաղված և անհիմն մի շարք պնդումների՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից որպես ցեղասպանություն ճանաչվելը պատմական սխալ է։ Գերմանիայի խորհրդարանի ընդունած այս նախագիծը հարիր չէ թուրք-գերմանական բարեկամական հարաբերություններին։ Այս վճիռն օրենքի ուժ չունի Թուրքիայի համար։ Այս խնդիրը քաղաքական գործիչներինը, կամ խորհրդարանականներինը չէ, գիտնականների և պատմաբանների կողմից լուծում պահանջող խնդիր է։ Իհարկե, որպես Թուրքիա, բոլոր հարթակներում տալու ենք այս օրինագծի անհրաժեշտ պատասխանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930