Լրահոս
Օրվա լրահոսը

Թամարա Ասատրյանը ներողություն է խնդրել «Ազատության» լրագրողից՝ Սիրուշ Հովհաննիսյանի պահվածքի համար (Տեսանյութ)

Հունիս 02,2016 18:20

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Սիրուշ Հովհաննիսյանի գործով որպես վկա հարցաքննվեց նաեւ Թամարա Ասատրյանը: Նշենք, որ վերջինս դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո համացանցում հայտնի դարձավ ինչպես «Սենդվիչ Տոմա»:

Նա նշեց, որ ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանը որոշակի պահվածք է դրսեւորել, ինչն իր կարծիքով՝ ճիշտ չէ: Նա նշեց, որ դեպքից հետո մոտեցել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, գործով տուժող Անուշ Մկրտչյանին եւ ներողություն է խնդրել այդ պահվածքի համար, նաեւ տեղեկացրել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը «Այո»-ի շտաբի հետ կապ չունի. «Չալիկով հարվածում էր, թքում էր»:

Թամարա Ասատրյանը, պատասխանելով դատավորի հարցերին, ասաց, որ տեղյակ չէր, թե ինչի շուրջ էր վիճաբանությունը: Իսկ ամբաստանյալի պաշտպան Աննա Ջուվանովան հետաքրքրվեց, թե Սիրուշ Հովհաննիսյանը ձեռնափայտով որտե՞ղ էր հարվածում, վկան պատասխանեց, որ աջ ու ձախ էր հարվածում, փորձում էր Անուշ Մկրտչյանին հարվածել, սակայն կոնկրետ չի ֆիքսել, թե արդյոք տուժողին ձեռնափայտով հարվածե՞լ է, թե՞ ոչ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930