Լրահոս
Օրվա լրահոսը

Տան լողավազանում օձ է հայտնաբերվել

Հունիս 02,2016 23:44

Հունիսի 2-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկի լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 2-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 2-ին, ժամը 16.19-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ի մոտակայքում՝ «Պիկնիկ» ռեստորանի բակում օձ է նկատվել. օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները օձին (իժ տեսակի, մոտ 80սմ) բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 2-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930