Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ը մահացավ՝ չհասցնելով ծնվել. «Հայկական ժամանակ»

Հունիս 03,2016 12:48

Հայաստանի պարագայում իշխանությունները մասնավոր զրույցներում, իսկ ընդդիմության ներկայացուցիչներն ու փորձագետները բաց տեքստով հայտարարում էին, որ Երեւանի՝ Եվրասիական պրոյեկտին միանալու մոտիվը քաղաքական է։ Սակայն ԼՂ հակամարտության գոտում վերջին սրացումը ցույց տվեց, որ անվտանգության հետ էլ, մեղմ ասած, ամեն ինչ այդքան հարթ չէ։ ԵԱՏՄ պետություններից երկուսը, կարելի է ասել, վիժեցրեցին ապրիլի սկզբին Երեւանում կայանալիք վարչապետների գագաթնաժողովը՝ փաստացի համերաշխություն հայտնելով Ադրբեջանին։ Ու պատահական չէ, որ հենց անվտանգության հանգամանքի վրա շեշտադրում կատարեց իր ելույթում Սերժ Սարգսյանը։

Այնուամենայնիվ Երեւանում կարծում են, որ ԵվրԱզԷս-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին, թեկուզ այդ երկրները հանդիսանում են ՀԱՊԿ անդամ, խոսել անվտանգության խնդիրների մասին, անիմաստ է։ «ԵԱՏՄ- ն ստեղծվել է որպես տնտեսական միություն, թեպետ ՈԴ-ն ցանկանում է դրան տալ քաղաքական կամ աշխարհաքաղաքական երանգ, սակայն խիստ դեմ են Բելառուսը եւ Ղազախստանը։ Ուստի այնտեղ խոսել անվտանգության խնդիրների մասին՝ անիմաստ է։ Կարծում են նախագահի խորհրդատուները կամ նրա ելույթը պատրաստողներն իրավիճակին չեն տիրապետում։

Այլ հարց է, որ գագաթնաժողովը եւս մեկ անգամ փաստեց, որ տնտեսական կոչվող միությունը չի աշխատում մի շարք պատճառներով՝ սկզբունքորեն տարբեր են տնտեսությունները, իսկ միության լիդեր ՈԴ-ն, որը պետք է տնտեսական զարգացման ավանգարդում լինի, լուրջ տնտեսական խնդիրներ ունի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930