Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը աջակցել է «Կենգուրու » միջազգային մաթեմատիկական մրցույթին

Հունիս 03,2016 17:02

ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 8-րդ տարին անընդմեջ աջակցություն է ցուցաբերում «Կենգուրու »  միջազգային մաթեմատիկական մրցույթին:

«Կենգուրու » միջազգային մաթեմատիկական մրցույթն անցնում է ամեն տարի աշխարհի բազմաթիվ երկրներում: 2016 թվականին մրցույթին մասնակցել է 41 հազ. աշակերտ Հայաստանի ավելի քան 30 քաղաքներում, սահմանելով հայ մրցանակակիրների ռեկորդային ցուցանիշ:

Այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենա մրցույթի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը: ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին և մաղթում հետագա հաջողություններ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

 
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930