Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները

Հունիս 03,2016 19:33 Share

Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են նաև առաջիկա անելիքները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա: Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ:

Որպես նախորդ ամիսներին զորքերում իրականացված միջոցառումների շարունակություն՝ Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով կատարվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ամսվա ընթացքում կատարված աշխատանքների և միջոցառումների արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել