Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացի՛ր պայքարին` աշխարհն ավելի լավը դարձնելու համար»

Հունիս 04,2016 11:54

«Հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Բնապահպանի օրը` միանալով Երկիր մոլորակի բնակչությանը, ով նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այսօր համաշխարհային հանրությունը կանգնած է համամարդկային մի շարք հիմնահարցերի` առաջին հերթին բնապահպանական խնդիրների առաջ: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ողջ մարդկությունն իր ձայնն  է բարձրացնում՝ ի պաշտպանություն մեր ընդհանուր տան` Երկրի:

Աշխարհում տնտեսության թռիչքային զարգացման գերակայության պայմաններում Հայաստանը չէր կարող զերծ մնալ բնապահպանական խնդիրներից: Որպես աշխարհում  հարուստ կենսաբազմազանություն ունեցող երկրներից մեկը` օրվա խորհուրդը մեզ համար առանձնահատուկ է: Համարվելով ժողովուրդների կայուն զարգացման հենասյուներից մեկը` շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղը զբաղեցնի մեր պետության արժեհամակարգում: Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր ուսերին. պահպանել և արժանապատվորեն սերունդներին փոխանցել մեր պատմական բնօրրանի այս փոքր հատվածի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհը:

ՄԱԿ-ի հռչակած Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Միացիր պայքարին`աշխարհն ավելի լավը դարձնելու համար»: Կարգախոսի խորհուրդն այն է, որ շրջակա միջավայրի պահպանության գիտակցումը պետք է ուղեկցի յուրաքանչյուրիս` անընդհատ և ամենուր:  Յուրաքանչյուր օրը մենք պետք է օգտագործենք բնապահպանական խնդիրները վերհանելու և լուծելու համար՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության:

Ղեկավարվելով օրվա խորհրդով` դիմում եմ մեր քաղաքացիներին՝ համատեղելու մեր ուժերը բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման, բնապահպանական նոր մարտահրավերների կանխարգելման, հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար»:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930