Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Սուջյանը  մտերմիկ մթնոլորտում համերգ ունեցավ (ֆոտոշարք)

Հունիս 05,2016 23:40

Հունիսի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում PROJECT  LA-ը ներկայացրեց  Գոռ Սուջյանի համերգը ՝ Սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ( դիրիժոր Լեւոն Առաքելյան):  Գոռ Սուջյանի հնչեցրած բոլոր երգերի հեղինակը Լեւոն Արեւշատյանն է, դրանք գրված էին դասական հեղինակների (այդ թվում ՝ Էդգար Պոյի,  Վահան Տերյանի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի) տեքստերի հիման վրա:

gor-sujyan1

Պրոֆեսիոնալ երաժիշտներից բաղկացած PROJECT  LA-ը առաջին համերգին ունկնդրին ներկայացել էր բացառապես այս նախագծի համար գրված 9  հեղինակային երգով, այս համերգին երգերի թիվը կրկնապատկվել էր:

gor-sujyan2

Շնորհալի երգիչ, երգահան  Գոռ Սուջյանը հրաշալի հանդես եկավ անչափ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում, նաեւ ասաց, որ սովորաբար իր երգերն է կատարում, բայց այս պարագայում տպավորություն ունի, թե երգերի հեղինակն ինքն է: Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում, հանդիսատեսն էլ հեռացավ  բարձրակարգ համերգից ստացած բավականությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930