Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցիները ողջունում են Սավչենկոյին երկու ռուսաստանցիների հետ փոխարինելու քայլը. Lenta.ru

Հունիս 06,2016 10:42

Ռուսաստանի Դաշնությունում հարցում է անցկացվել, որը փորձել է պարզել, թե ինչպե՞ս են այդ երկրի բնակիչները վերաբերվում Ուկրաինայի ԶՈւ նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ փոխանակելու նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Ինտերֆաքսին»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարցումը նախաձեռնել է «Լևադա» ուսումնասիրությունների կենտրոնը։ Հարցումն անցկացվել է 2016թ. մայիսի 27-ից 30-ը 18 տարեկանից բարձր 1600 քաղաքացիների շրջանում։ Ըստ այդմ, արդյունքներից պարզ է դարձել, որ հարցվածների 56%-ը կողմ է եղել Սավչենկոյին Երոֆեևի և Ալեքսանդրովի հետ փոխարինելու տարբերակին։

Հետաքրքիր է, որ ամեն հինգերորդ հարցվածն ընդհանրապես տեղյակ չի եղել Սավչենկոյի գործի մասին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930