Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մկրտչյանը հավակնում է Եվրոպայի առաջնության մեդալի

Հունիս 06,2016 10:46

Ռումինիայում ընթացող շախմատի կանանց անհատական առաջնության ավարտին մնաց երկու օր:

Երեկ իններորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը (նկարում) սեւերով պարտության մատնեց Յուլիա Շվայգերին եւ 6,5 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական՝ հավակնելով մեդալի:

Հաղթանակ տարավ նաեւ Մարիա Կուրսովան: Նա իր հերթին առավելության հասավ Կորինա-Իզաբելա Պեպտանի նկատմամբ եւ նախավերջին տուրից առաջ 6,0 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Ի դեպ, վերջին երկու տուրերում հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում Մաարիան նույնպես պատվո պատվանդան բարձրանալու հնարավորություն է պահպանում:

Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը շարունակում են անհաջող հանդես գալ: Նրանք երկուսն էլ պարտություն կրեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930