Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը խոստանում է ամրացնել կապերը`ոչ անձնական

Հունիս 06,2016 13:55
badeyan

«Դեսպանի պաշտոնն ամենից առաջ քաղաքական պաշտոն է: Ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսում կարող եք տեսնել մեծ թվով քաղաքական գործիչներ: Ինչ վերաբերում է իմ պատրաստությանն, ասեմ, որ ես հինգ տարի աշխատել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ և 5 տարի աշխատել եմ Եվրաինտեգրացիային հանձնաժողովի նախագահի տեղակալ: Բավականաչափ փորձ է, ինչը թույլ տվեց այդ պաշտոնը ստանձնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

Հիշեցնենք, օրերս նա նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան: Մանվել Բադեյանի համար համար անակնկալ չի եղել իր նշանակումը. «10 տարի առաջ առաջարկներ եղել են, սակայն անձնական պատճառներով հրաժարվել եմ»: Պատգամավորը նաեւ հարազատ կուսացությունը չի լքի:

Թեեւ Քուվեյթում դեսպան նշանակվելը Մանվել Բադեյանի ընտրությունը չէ, բայց այդ երկրի մասին շատ բան գիտի. «Գիտեմ գոնե այն պատճառով, որ եղել եմ այդ երկրում մի քանի անգամ: Դա իսլամական, բայց բարեկամական երկիր է ՀՀ-ի համար»: ՀՀԿ-ի գործարար թեւի ներկայացուցիչ պատգամավորը մտադիր է Քուվեյթի հետ խորացնել բիզնես կապերը`խոստանալով`ոչ անձնական. «Միանշանակ պետք է խորացնեմ, դա իմ պարտականությունների մեջ է մտնում: Բոլոր ոլորտները՝ քաղաքական, տնտեսական համագործակցություն, մշակութային, սրանք բոլորը պահանջում են զարգացումներ եւ դեսպանի թիվմեկ առաքելությունը հենց դա է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930