Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը վիճեց Շարմազանովի հետ՝ «քառակուսի» բառի համար

Հունիս 06,2016 17:21

Այսօր ԱԺ-ում քննարկվեց «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» նախագիծը, որով առաջարկվում է որոշ պաշտոններում գիտնականների ընդունել, որոնք բանակում չեն ծառայել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ բոլորս էլ գիտենք, թե ովքեր չեն ծառայում բանակում՝ դրանք պատգամավորների, օլիգարխների, նախարարների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են. «Մենք բոլորս էլ գիտենք, որ անհավասար պայմաններում է հայտնվում նա, ով չունի պատգամավոր, նախարար հայր, իսկ ունեցողը, չգիտես ինչու, բարձր մակարդակի գիտնական է»:

ԱԺ նիստը վարող Էդուարդ Շարմազանովին այս հարցադրումը դուր չեկավ. «Բազմաթիվ պատգամնավորի երեխեք կարող է լինեն շատ տաղանդավոր, կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխա են, չի կարելի ամեն ինչը սահմանափակել»:

Նա հորդորեց՝ բերեք էդ քառակուսի բաներից դուրս գանք:

Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից վիճեց. «Քառակուսի բառը կարող է վերաբերվել բացառապես ձեր հայտարարություններին: Ձեր գնահատականներում եղեք առավելագույն կոռեկտ: Ես ինձ թույլ չեմ տվել ձեր գնահատականները անվանել քառակուսի, կլոր կամ եռանկյունի՝ չնայած ես բացարձակ դրա իրավունքը կարող էի ունենալ ձեր բազմաթիվ ելույթների հետ կապված»:

Նա պնդեց, որ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ բանակից խուսափելու համար ընդունվում են ասպիրանտուրա:

Շարմազանովն էլ արձագանքեց. «Ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930