Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի՛ Հայաստան». Ադրբեջանական ստորաբաժանումների ներկայությունը ԼՂՀ տարածքին պատկանող բարձունքներում սոսկ քաղաքական պայմանավորվածության հետևանք է

Հունիս 06,2016 18:52

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը քաղաքացիական դիտորդների խմբի՝ Արցախ կատարած այցելության արդյունքների վերաբերյալ

Համաձայն ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքին՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ գոյություն ունեցող զինադադարի գծի խախտումներից ռազմական ուժի կիրառմամբ։ Ապրիլի 2-ին Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ Պաշտպանության Բանակի առաջնային դիրքերի զավթումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, որը առաջացնում է պատասխանատվություն ողջ միջազգային հանրության առջև։

1994թ. եռակողմ զինադադարի խախտումը՝ լինի դա Հայաստանում կամ Արցախում, հանդիսանում է ագրեսիա հայ ժողովրդի դեմ։ Հելսինկյան ավարտական ակտի սկզբունքների համաձայն՝ 1994թ․ զինադադարի գիծը պետք է վերականգնվի կամ Ադրբեջանի կամավոր գործողություններով, կամ Հայաստանի և միջազգային հանրության միասնական դիվանագիտական գործողությունների հարկադրանքով, կամ Արցախի զինված ուժերի գործողություններով։

Սերժ Սարգսյանի ընտրած ուղին՝ հանդուրժել միջազգային իրավունքի կոպիտ խախտումը և շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ, չի համապատասխանում ոչ միջազգային իրավունքին, ոչ էլ՝ ՀՀ Սահմանադրությանը։

Այդ քաղաքականությունը հիմնավորելու համար փորձ է արվել հանրությունից թաքցնել հետևյալ փաստերը․

  1. Ադրբեջանի զինուժը հարձակման արդյունքում գրավեց ԼՂՀ Պաշտպանության Բանակի առաջնային դիրքերը՝ Մարտակերտի վարչական շրջանի հյուսիսային հատվածում մոտ 5կմ․ ճակատի լայնությամբ, Հադրութի վարչական շրջանի հարավ-արևելյան հատվածում մոտ 1․5կմ ճակատի լայնությամբ;
  2. Մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանական զինուժը ամրապնդվեց ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա, որի արդյունքում էապես վատթարացվեց հայկական կողմի 1994թ․ ձեռք բերված գերիշխող դիրքը, իսկ Թալիշում բնակվող հարյուրավոր ԼՂՀ քաղաքացիները զրկվեցին իրենց համայնքից և ունեցվածքից;
  3. Հայկական բանակի համար Ադրբեջանական զինուժի գրաված բարձունքները հետ վերադարձնելը չի հանդիսանում լուրջ մարտական խնդիր։

Քաղաքացիական դիտորդական խմբի այցելությունը Արցախ ամրապնդեց մեր համոզմունքը, որ գրաված բարձունքներում ադրբեջանական դրոշի ներկա լինելու երաշխավորը հանդիսանում է Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության Բանակի զինվորական ղեկավարների հետ հանդիպման արդյունքում մենք համոզվեցինք, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայությունը ԼՂՀ տարածքին պատկանող բարձունքներում սոսկ քաղաքական պայմանավորվածության հետևանք է Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև։ Մենք գտնում ենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի գլխավոր պատճառը եղել է այն, որ Ալիևը ի սկզբանե ունեցել է երաշխիք մարտական գործողությունների արդյունքի վերաբերյալ։

Կից ներկայացնում ենք քաղաքացիական դիտորդական խմբի կողմից պատրաստված հարցին վերաբերող տեսանյութը:

 

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930