Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նոր պետը սովի է մատնել կալանավորներին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 08,2016 11:30

Բոլորովին վերջերս՝ մայիսի 6-ի երեկոյան, «Նուրարաշեն» ՔԿՀ պետ նշանակվեց արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Վերջինս իր այս պաշտոնին նշանակվելուց առաջ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով հեռացվեց ոստիկանությունից։ Դրան նախորդեց Գասպարյանի հայտնի ելույթը, որտեղ Սերոբ Հարությունյանի նմաններին ոստիկանապետը անվանեց դավաճան, տականք, կրիմինալ աշխարհի հետ կապ ունեցող ու այդ կրիմինալին գաղտնի լուր հաղորդող տարրեր։

Չնայած այս որակումներին եւ «գողականների» կենացը խմելու՝ տարածված տեղեկություններին, Սերոբ Հարությունյանին նշանակեցին «Նուբարաշենի» պետ։ Կալանավայրում, մեր տեղեկություններով, նոր բունտ է հասունանում։ Նոր պետը որոշել է գերազանցել իր լիազորությունները եւ այնպիսի քայլերի է դիմում, որոնք առաջացրել են կալանավորների զայրույթն ու դժգոհությունը։ Մասնավորապես Հարությունյանը սահմանափակումներ է դրել կալանավորների «պերեդաչիների» հաճախականության ու տարողունակության վրա։ Արդյունքում՝ այն կալանավորներն, ու նրանց բազմաթիվ խցակիցները, որոնք սնվում էին հարազատների բերածով, ստիպված են օզտվել կալանավայրի ճաշարանից։ Իսկ ճաշարանը ավանդաբար պատրաստել է ավելի քիչ քանակով, ու հիմա ստեղծված վիճակում սնունդը չի հերիքում կալանավորներին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930