Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է Եվրո 2016-ը

Հունիս 10,2016 16:54

Այսօր Սեն-Դենի քաղաքի «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կտրվի մեկնարկային հանդիպման սկիզբը՝ Ֆրանսիայի եւ Ռումինիայի ազգային հավաքականների միջեւ:

Եզրափակիչ մրցաշարին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների 24 ազգային հավաքականներ, որոնք հաղթահարել են որակավորման փուլերը: Եզրափակիչ մրցաշարում նրանք բաժանվել են վեց խմբերի (յուրաքանչյուրում 4-ական թիմ): Խմբերում հավաքականները շրջանային կարգով կխաղան միմյանց հետ եւ կորոշեն պայքարը փլեյ-օֆում շարունակելու իրավունք վաստակած հավաքականներին: Հաջորդ փուլ անցնում են խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերն զբաղեցնող թիմերը, ինչպես նաեւ՝ 3-րդ տեղ զբաղեցրած չորս լավագույնները:

Եվրո 2016-ի խմբերը
«A» ԽՈՒՄԲ
Ֆրանսիա, Ռումինիա, Ալբանիա, Շվեյցարիա
«B» ԽՈՒՄԲ
Անգլիա, Ռուսաստան, Ուելս, Սլովակիա
«C» ԽՈՒՄԲ
Գերմանիա, Ուկրաինա, Լեհաստան, Հս. Իռլանդիա
«D» ԽՈՒՄԲ
Իսպանիա, Չեխիա, Թուրքիա, Խորվաթիա
«E» ԽՈՒՄԲ
Բելգիա, Իտալիա, Իռլանդիա, Շվեդիա
«F» ԽՈՒՄԲ
Պորտուգալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունգարիա

1-ին տուրի հանդիպումներ
10 հունիս. Ֆրանսիա-Ռումինիա «A» խումբ
11 հունիս. Ալբանիա-Շվեյցարիա «A» խումբ
Ուելս-Սլովակիա «B» խումբ
Անգլիա-Ռուսաստան «B» խումբ
12 հունիս. Թուրքիա-Խորվաթիա «D» խումբ
Լեհաստան-Հս. Իռլանդիա «C» խումբ
Գերմանիա-Ուկրաինա «C» խումբ
13 հունիս. Իսպանիա-Չեխիա «D» խումբ
Իռլանդիա-Շվեդիա «E» խումբ
Բելգիա-Իտալիա «E» խումբ
14 հունիս. Ավստրիա-Հունգարիա «F» խումբ
Պորտուգալիա-Իսլանդիա «F» խումբ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Այ Առավոտ բա եղավ????

    Էդ Իսպանիան որպես աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային թիմ ունեցող երկիր համ «D» խմբում է համ «F»?????? Սա էլ հո Չեմպիոնների լիգա չի, որ ուժեղ ֆուտբոլ ունեցող երկրից մեկից ավելի թիմ մասնակցի՝ Իսպանիա, Անգլիա, Իտալիա եւ այլն:
    Իրականում Իսպանիան «D» խմբում է, «F» խմբում Իսպանդիան է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930