Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների ու զոհված զինծառայողների ընտանիքներին հանձնվեցին հանգստյան հավաստագրեր

Հունիս 10,2016 17:38

Հունիսի 9-ին  «Հատուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանն ազատամարտիկների ու զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնեց Սև ծովի ափին 7 օրյա հանգիստ անցկացնելու հավաստագրեր: Արդեն 6-րդ տարին է, ինչ Շիրակի մարզում ծրագրին իրականացվում է ,,Արտ,, ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանի նախաձեռնությամբ, որին աջակցում են նաև մի շարք համայնքների ղեկավարներ: Այս տարի մեկ շաբաթ հանգիստը ծովափում անցկացնելու հնարավորություն ստացան մարզի 42 համայնքի 95 ազատամարտիկ և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ:

ՀՀ Շիրակի մարզպետը կոչ արեց համայնքներիի ղեկավարներին լինել ազատամարտիկների կողքին և հնարավորության սահմանում աջակցել այս ծրագրին. ,,Մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, ու եթե ուզում ենք հաղթանակը մերը լինի, ուրեմն պետք է գնահատենք այս տղաների կատարածը, եթե չենք գնահատում , ապա հաջորդ անգամ 10-ազատամարտիկի փոխարեն դիրքերում կլինեն 5-ը:Պետք է ազատամարտիկները տեսնեն ու հասկանան, որ մենակ չեն,,:
Հավելենք, որ,  «Հատուցում» ծրագիրն այս տարի ոչ միայն Շիրակի, այլև Լոռու մարզն է ընդգրկել: Հունիսի 25-ին Լոռու մարզից Վրաստանի Քոբուլեթի քաղաք կմեկնի առաջին խումբը, Շիրակի մարզից` խմբերը կմեկնեն հուլիսի 1-ին և 7-ին:

 

Շիրակի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930