Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ

Հունիս 10,2016 18:09 Share

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ ֆրանկոֆոն խորհրդարանի միջեւ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր եւ արդյունավետ ուղղություն:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել