Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սահմանվում ՀՕՊ համաձայնագրով. մանրամասներ

Հունիս 14,2016 15:23 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՕՊ համաձայնագիրը ոչ թե հանվել է ԱԺ օրակարգից, այլ դա տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշման արդյունքում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խնդրահարույց համաձայնագրի հետ կապված որոշ պարզաբանումներ ներկայացվեցին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով հասարակության շրջանում եղած մտահոգություններին, թե այս համաձայնագրով ՀՀ օդային պաշտպանությունը հանձնում ենք ռուսներին, նշեց. «Պետք է պարզաբանել, թե ինչում է խնդիրը: Թե չէ այլ հարց, որ մենք ունենք հակաօդային պաշտպանության անհրաժեշտություն»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը շտապեց հանգստացնել. «Պայմանագրում գրված է, որ մենք ենք որոշում մեր հակաօդային պաշտպանության խնդիրները: Հստակ նշված է նաև, որ հրամանը տալիս է հակաօդային պաշտպանության վարչության պետը` ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Մենք խնդիր չունենք, որ մեզ մեկ ուրիշը կառավարի: Փաստաթուղթ կա, պետք է փաստաթղթի շուրջ խոսել: Մեկ հստակ բան է պայմանագիրն ասում, որ եթե այսօր որոշում կայացնելու համար մեր ունեցած հակաօդային պաշտպանության միջոցով ունենում ենք հիսուն վայրկյան, ապա այս համաձայնագրի վավերացման պարագայում մենք կունենանք տասը վայրկյան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: