Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվել է Իսլամական պետության առաջնորդը

Հունիս 14,2016 15:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքական Yeni Safak օրաթերթը, վկայակոչելով «Իսլամական պետության» (ԻՊ) հետ կապեր ունեցող al-Amaq լրատվական գործակալությունը, հաղորդել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով սպանվել է ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Հաղորդագրության համաձայն՝ ալ-Բաղդադին սպանվել է կիրակի առավոտյան Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում, որը, հիշեցնենք, «Իսլամական պետություն»-ը «խալիֆաթի» մայրաքաղաք է հռչակել:

«Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվեց Ռաքքային կոալիցիայի հասցրած օդային հարվածների հետևանքով, Ռամադանի հինգերորդ օրը», – ասված է al-Amaq-ի հրապարակած հայտարարությունում:

Կոալիցիան դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: