Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատություն Պուտինի հասցեին`ԵԽԽՎ-ում. Նադեժդա Սավչենկոն վերադարձել է

Հունիս 20,2016 15:41

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատեց ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության կազմում այս նստաշրջանից աշխատանքը սկսած, ազատ արձակված,  Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն։

Նա, դիմելով ԵԽԽՎ նախագահին, խնդրեց, որպեսզի օգնի` ազատ արձակել ՌԴ-ում գտնվող ուկրաինացի բանտարկյալներին, որոնք անօրինական կերպով պահվում են ՌԴ-ում:

Նշենք, որ Սավչենկոյին ծափողջույններով դիմավորեցին ԵԽԽՎ պատվիրակները:

Այնուհետև Նադեժդա Սավչենկոն հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին քննադատությամբ` հայտարարելով, թե Պուտինի` Բուդապեշտյան հուշագրի վկայակոչմամբ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նա նաև հանդես եկավ ընդդեմ ՌԴ պատվիրակության` ԵԽԽՎ վերադարձին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930