Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարական ավիաընկերությունն աննախադեպ ցածր գներ է սահմանել Քութայիսիի օդանավակայանի ուղևորների համար. Грузия Online

Հունիս 23,2016 12:28

Հունգարական WizzAir ավիաընկերությունն աննախադեպ ցածր գներ է սահմանել Վրաստանի Քութայիսի օդանավակայնի ուղևորների փոխադրման համար։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։

Մասնավորապես Քութայիսի-Սալոնիկի չվերթի ուղևորները Վրաստանից Հունաստան կարող են հասնել ընդամենը 15 եվրոյով, իսկ Քութայիսիից Միլան չվերթի արժեքը կկազմի 30 եվրո։ Այս գները կգործեն ընթացիկ տարվա հոկտեմբերից։

Հաղորդվում է նաև, որ Քութայիսիի օդանավակայանից կբացվեն 7 նոր ուղղություններով չվերթներ դեպի Սոֆիա, Լառնակա, Սալոնիկի, Միլան, Բեռլին, Մյունխեն, Դորտմունդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտո says:

    WizzAir-ը համ Վրաստան ա թռնում, համ էլ Ադրբեջան: Թող Հայաստան էլ թռնի, ստեղ էլ գներն էժան լինեն: Բայց ով կթողնի: Բա չինովնիկներն ինչ ուտեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930