Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղվանից ժամանակավորապես կփակվեն Գյումրու կենտրոնական 16 փողոցներ, խանութներ, շուկան, Վարդանանց հրապարակը

Հունիս 23,2016 18:15

Վաղը ժամը 13.00-ից կփակվեն Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները: Խոսքը Գյումրու 16 փողոցների մասին է, որոնք փակ կմնան մինչեւ հունիսի 25-ը՝ ժամը 18.00-ն, այսինքն` մինչև Սրբազան քահանայապետի հեռանալը: Նույնիսկ փակ կլինի Հայուհու հրապարակից դեպի Սայաթ-Նովա տանող ճանապարհը: Այսինքն` կարելի է ասել, որ Գյումրու կենտրոնն ամբողջապես փակ կլինի՝ դատարանի շենքի մոտից մինչեւ կենտրոնական հրապարակ:

Որոշակի փոփոխություններ կլինեն նաեւ երթուղիներում, քաղաքային տրանսպորտը շրջանցելու է փակ փողոցները՝ շարժվելով հարակից փողոցներով: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սամվել Բալասանյանի մամլո խոսնակի ժ/պ Սոնա Առաքելյանը: «Մենք գիտենք, որ բնակիչների համար որոշակի անհարմարություններ են լինելու այս ընթացքում, բայց հայցում ենք իրենց ներողամտությունը: Վերջիվերջո պատմական իրադարձություն է տեղի ունենում, Հռոմի պապն է գալիս, մեծ թվով մարդիկ են գալիս, աշխատանքներ են տարվում, ըստ արժանվույն պիտի դիմավորենք ու ճանապարհենք»,- ասում է Սոնա Առաքելյանը:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը բնականաբար վաղվանից չի կարող ներկայանալ աշխատանքի, քանի որ Հռոմի պապի անվտանգության հետ կապված աշխատանքներ են իրականացնելու քաղաքապետարանի շենքում:

Մեր հարցին, թե ո՞վ է կենտրոնում ապրող բնակիչներին հրահանգել լվացք չփռել, Սոնա Առաքելյանն ասաց, որ նման հրահանգ քաղաքապետարանը չի տվել:

«Իհարկե, քաղաքապետարանը հնարավոր ամեն ինչ արել է, գծանշումներ արեցինք փողոցներում, թեեւ այնպես չէր, որ գծանշումներ չէինք անում ու սպասում էինք՝ պարտադիր Հռոմի պապ գար, որ անեինք: Ամեն դեպքում այդ աշխատանքներն ամբողջությամբ արվել են, քաղաքը բերվել է շատ լավ տեսքի, շատ գեղեցիկ քաղաք ունենք այսօր», -ասում է մեր զրուցակիցը:

Ըստ Սոնա Առաքելյանի, այս օրերին Գյումրու քաղաքապետարան մարդկանց հոսքը չի դադարում, բանն այն է, որ քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցները ցուցակներ էին ներկայացրել քաղաքապետարան՝ խնդրելով պատարագին մասնակցելու համար հրավիրատոմսեր վերցնել Կաթողիկե եկեղեցուց: Երեկվանից սկսել են բաժանել հրավիրատոմսերը ու չնայած դրանք անվանական են. մասնակիցների անուն-ազգանունները ֆիքսված են, սակայն նախապես չցուցակագրված անձինք էլ գալիս, աղաչում են, որ մի հրավիրատոմս էլ իրենց տան:

Մի խոսքով, Գյումրիում տոնական տրամադրություն է, սրտատրոփ սպասում են Սրբազան Քահանայապետի այցին:

Հավելենք, որ Գյումրու քաղաքապետարանի հայտարարության համաձայն, փակ կլինեն հետեւյալ փողոցները.

«2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Գյումրի քաղաք կատարվելիք այցի կապակցությամբ 2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18:00-ն փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները: Հունիսի 25-ին ժամը 06:00 մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքում կլինեն նաև ավտոճանապարհների որոշակի սահմանափակումներ.

1.Հայուհու հրապարակից մուտքը դեպի Սայաթ-Նովա փողոց

2.Մազմանյան –Ռուսթավելի խաչմերուկից դեպի Սայաթ-Նովա փողոց

3.Գորկի-Մազմանյանն խաչմերուկից դեպի Խաղաղության օղակ

4.Պուշկին-Մազմանյան խաչմերուկներից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

5. Սպանդարյան-Մազմանյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

6.Թումանյան-Մազմանյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

7. Մայակովսկի-Աթարբեկյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

8.Տերյան-Հաղթանակի պողոտա խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա

9. Տերյան-Շահումյան խաչմերուկից մուտքը դեպի Վարդանանց Հրապարակ

10. Տերյան-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց

11. Մայակովսկի-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց

12.Թումանյան-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց

13. Ձիվանու փողոցից մուտքը դեպի Ջիվանու հրապարակ

14. Շիրակացի-Չապաև փողոցի խաչմերուկից մուտքը դեպի Ջիվանու հրապարակ

15. Շիրակացի-Շիրազ խաչմերուկից մուտքը դեպի Շիրազի փողոց

16.Շիրազ-Վարպետաց խաչմերուկից մուտքը դեպի Վարդանանց հրապարակ

Փողոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված Գյումրու ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների հետագծերում կլինեն փոփոխություններ.

2016 թվականի հունիսի 23-ին և 24-ին թիվ 40 ավտոբուսային, թիվ 14, 22, 28 միկրոավտոբուսային երթուղիները Շիրակացի փողոց դուրս կգան Վարդանանց հրապարակի փոխարեն Տերյան, Օզանյան փողոցներից: Հունիսի 25-ին մի շարք փողոցների փակ լինելու պատճառով ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային բոլոր երթուղիները կերթևեկեն փակ փողոցները շրջանցող փողոցներով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930