Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոն հույս է հայտնել, որ Բրիտանիայի հանրաքվեից հետո կպահպանվեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները. Gazeta.ru

Հունիս 24,2016 13:05 Share

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներին, տեղեկացնում է ռուսական Gazeta.ru կայքը։

Հանրաքվեի մասին Պորոշենկոն գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական կայքում՝ հույս հայտնելով, որ Եվրամիությունից՝ Բրիտանիայի դուրս գալով Ռուսաստանի Դաշնության հանդեպ սահմանված պատժամիջոցները կպահպանվեն. «Հուսով եմ, որ Ռուսաստանի՝ որպես զավթիչ երկրի հանդեպ պատժամիջոցները կշարունակվեն»։

Պորոշենկոն նաև վստահություն է հայտնել, որ չնայած Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից, այնուամենայնիվ կշարունակի պահպանել եվրոպական արժեքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել