Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը՝ Ցեղասպանության մասին. «Այդ ողբերգությունն առաջինն էր նախորդ դարի ողբալի աղետների շարքից»

Հունիս 24,2016 19:54

«Ցավալի է, որ ե՛ւ այս դեպքում, ե՛ւ երկու այլ դեպքերում միջազգային ուժերը այլ կողմ էին նայում»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ նախագահական նստավայր կատարած այցելության ընթացքում իր ելույթում  անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը:

«Առիթը Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի հիշատակման արարողությունն էր, «Մեծ չարիքը»՝ ցեղասպանությունը, ինչը հարվածել է ձեր մարդկանց եւ մահվան առիթ դարձել բազմաթիվ մարդկանց մահվան համար: Ցավոք սրտի, այդ ողբերգությունը առաջինն էր նախորդ դարի ողբալի աղետների շարքից, ինչը իրականացվել էր ռասսայական, գաղափարական կամ կրոնական նպատակներով, որոնք խավարեցրել էին դահիճների մտքերն անգամ ժողովուրդներին ոչնչացնելու առումով: Ցավալի է, որ ե՛ւ այս դեպքում, ե՛ւ երկու այլ դեպքերում միջազգային ուժերը այլ կողմ էին նայում»,- ասել էր Հռոմի պապը:

Այսօր Հռոմի պապի մասնակցությամբ միջոցառումներն ավարտվեցին: Վաղը՝ հունիսի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախ պատրաստվում է այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչից հետո կուղեւորվի Գյումրի: Իսկ երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Հռոմի Սրբազան Քահանայապետը  էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք կկատարի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930