Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանի կողմից սպանված աղջիկը եղել է նրա մտերմուհին

Հունիս 25,2016 13:47

Հայտնել ենք, որ հունիսի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակահարել է համագյուղացի 17-ամյա աղջկան: Վերջինիս ծանր վիճակում  տեղափոխել են  Բերդի բժշկական կենտրոն, վիրահատել, սակայն նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: Մահացածը Լոռու մարզու Շնող գյուղում 1999թ. ապրիլին  ծնված Աստղիկ Հանիսյանն է:

Նախկինում հայտնել ենք, որ Աստղիկ Հանիսյանը 2015թ. ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխա է ունեցել, իրավապահներին  կեղծ տեղեկատվություն հայտնել, իբր  երեխայի հայրը Վերին Կարմիրաղբյուրում  բնակվող իր խորթ հայրն է: Սուտ մատնություն կատարելու համար  Ա. Հանիսյանը 2015թ.  դեկտեմբերի 23-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է  մեկ տարի փորձաշրջան:

Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը  այդ վճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել, պատճառաբանելով, որ  կատարված հանցանքը Տավուշի մարզի դատարանի ընդդատյա չէ, քանի որ դեպքը  կատարվել է Երեւանում:  2016թ. մարտի 31-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել  է, գործն ուղարկվել է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության քննության: Այդ դատարանում հունիսի 30-ին պետք է  կայանար նշված գործով հերթական նիստը:

Վերին Կարմիրաղբյուրից ստացված  հավաստի տեղեկություններով՝ Արսեն Խոջոյանը եւ Աստղիկ Հանիսյանը մտերիմ հարաբերություններ են ունեցել:  Հունիսի 24-ին նրանք  գյուղի «Ճակատի աղբյուր» տեղանքում հանդիպել են, որի ժամանակ Աստղիկ Հանիսյանը վիրավորական արտահայտություն է արել ոչ սթափ վիճակում գտնվող Արսեն Խոջոյանի հասցեին, որը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան: Ա. Խոջոյանը  2014թ. ապրիլի 10-ին ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո բուժվել է  Երեւանի  «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Աստղիկ Հանիսյանի սպանության գործով նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Արսեն Խոջոյանը մեղսունա՞կ է:

Հավելենք՝ ձերբակալված Արսեն Խոջոյանը դեռ չգիտի, որ դանակահարությունից հետո Աստղիկ Հանիսյանը բժշկական կենտրոնում  մահացել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930