Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ երկրների ինստիտուտի պատվո նշան հայ գործընկերոջը

Հունիս 30,2016 13:45

ԱՊՀ երկրների ինստիտուտի 20-ամյակի կապակցությամբ հաստատության մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև բարեկամներ և գործընկերներ պարգևատրվել են ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանով:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նույնպես արժանացել է ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանի:

Յուրի Նավոյանը ԱՊՀ երկրների ինստիտուտի և նրա տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ համագործակցության երկարատև փորձ ունի տարածաշրջանային անվտանգության և համագործակցության թեմաների, Ղարաբաղի խնդրի, Հայերի ցեղասպանության, Ռուսաստանի ներքաղաքական և այլ հարցերի շուրջ: Այդ համագործակցությունը դրսևորվել է նաև համատեղ վերլուծական աշխատանքներով և միմյանց հրապարակային միջոցառումներին փոխադարձ մասնակցությամբ:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հոբելյանի կապակցությամբ պատվո նշանով պարգևատրվածների թվում են նաև ՌԴ փոխվարչապետներ Դմիտրի Կոզակը և Դմիտրի Ռոգոզինը, նախագահի օգնականներ Իգոր Լևիտինը և Յուրի Ուշակովը, մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, Սևծովյան նավատորմի հրամանատար, ադմիրալ Ալեքսանդր Վիտկոն, Իտալիայում և Չինաստանում ՌԴ դեսպաններ Սերգեյ Ռազովը և Անդրեյ Դենիսովը, Մոսկվայում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը և ուրիշներ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930