Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Հուլիս 04,2016 20:35

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2015թ. սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ պետությունների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։

Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է, առաջին հերթին, կազմակերպության անդամ պետությունների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում և միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՀԱՊԿ գործունեության ու դրա արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 2015թ. սեպտեմբերին և հոկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների, հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքին:

Նախարարական խորհրդին հավանություն տրվեց մի շարք փաստաթղթերի նախագծերի, ընդունվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։

Նիստից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկան մամլո հայտարարություններով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031