Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մինչ օրս Միջազգային քրեական դատարան չի դիմել այն հարցերով, որոնք պատճառ են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար. ՌԴ անվտանգության խորհուրդ

Սեպտեմբեր 29,2026 15:53 Share

Հայաստանը մինչ օրս չի դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) այն հարցերով, որոնք պատճառ են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդում։

«Երեք տարի առաջ, երբ Հայաստանը հապճեպ կարգով վավերացրեց Հռոմի ստատուտը, պաշտոնական պատճառ էր նշվել սահմանային հակամարտությունների սրման ժամանակաշրջանում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությունը։ Չեմ ստանձնի դատել, թե որքանով էր այդ բացատրությունը համապատասխանում իրական դրդապատճառներին։ Բայց, որքանով ես գիտեմ, Հայաստանի իշխանությունները մինչ օրս դատարան չեն դիմել, որևէ հետաքննություն չեն նախաձեռնել», — նշել են այնտեղ։

Անվտանգության խորհրդում նաև հիշեցրել են, որ Հռոմի ստատուտի վավերացման և դրա դրույթների իրականացման պարտավորությունն ուղղակիորեն ամրագրված է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ Հավելել են՝ «Փաստացի, ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալը և դրա իրավազորության ճանաչումը Եվրամիությանն անդամակցություն ստանալուն ձգտող երկրների համար առանցքային քաղաքական պայմաններից մեկն է»:

ՌԴ անվտանգության խորհրդում ընդգծել են, որ ՄՔԴ-ի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է. «ՄՔԴ-ն բազմիցս ապացուցել է իր քաղաքականացվածությունը, կողմնակալությունը, արևմտյան հովանավորների քաղաքական պատվերները կատարելու պատրաստակամությունը և, համապատասխանաբար, միջազգային իրավունքի ու արդարադատության տեսանկյունից իր անպետքությունն ու անօգտակարությունը», — նշել են այնտեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930