Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ

Սեպտեմբեր 29,2026 16:22 Share

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

  • 12 անշարժ գույք, որից 5-ը՝ Երևան քաղաքում, 7-ը՝ Արմավիրի մարզում.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 65 միլիոն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930