Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսսիին դատապարտել են 21 ամսվա ազատազրկման. BBC

Հուլիս 06,2016 18:15

Իսպանական դատարանը 21 ամսվա ազատազրկման է դատապարտել Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական Բարսելոնայի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և նրա հորը՝ Խորխե Մեսսին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Հայր և որդի Մեսսիները մեղադրվում են հարկերը վճարելու պարտավորությունից խուսափելու համար։ Դեռևս 2013թ. ֆուտբոլիստին և նրա հորը մեղադրանք էր ներկայացվել 4.1 միլիոն եվրո հարկ վճարելուց խուսափելու համար։ Բարսելոնայի դատախազությունը կարծում է, որ ֆինանսական մեքենայությունների համար պատասխանատվություն պետք է կրի միայն Մեսսի ավագը, որովհետև հենց նա կառավարում ֆուտբոլիստի ֆինանսները։

2016թ. հուլիսի 6-ին իսպանական դատարանը մեղավոր է ճանաչել ֆուտբոլիստին և նրա հորը, բայց հաշվի առնելով հանգամանքը, որը պատժի ժամկետը չի հասնում 2 տարվան, ֆուտբոլիստի և նրա հոր հանդեպ որոշվել է կիրառել պայմանական պատիժ։ Դրանից բացի Մեսսին ստիպված կլինի վճարել 2 միլիոն, իսկ նրա հայրը՝ 1,5 միլիոն եվրո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031