Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի 3 հեռուստաընկերություններ ամբողջությամբ վերահեռարձակում են Հ3-ի, «Արարատի», «Արմենիա» հեռուստաընկերությունների հաղորդումները

Հուլիս 07,2016 23:15

Լոռի TV-ի  խմբագիր Նարինե Ավետիսյանն ահազանգում է՝ Վանաձորում գործող 4 TV-ներից 3-ը պարզապես վերահեռարձակում են Երևանի TV-ների արտադրանքը:

«Մենք վճարում ենք, արտադրանք թողարկում ու, փաստորեն, երեւանյան ալիքների հետ ապօրինի  մրցակցության մեջ մտնում:

Անարդարություն է, երբ այս հեռուստաընկերությունները տեղական լիցենզիա են ստացել, մարզային հաղորդումների համար, բայց հեռարձակում են երեւանյան ալիքների հաղորդումներ: Երեւանի հեռուստաընկերությունները ստացել են միայն Երեւանում արտադրելու ու հեռարձակելու իրավունք, բայց, փաստորեն, հեռարձակվում են մարզում, սա խնդիր է»,- Aravot.am-ին ասաց Նարինե Ավետիսյանը:

Վերջերս Նարինե Ավետիսյանն այս խնդիրը բարձրաձայնել է ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի մոտ. «Ինձ հասկացրեց՝ ինչ է եղել որ, ո՞ր օրենքն են խախտում, ինչ է՝ դուք խնդիրներ չունե՞ք, ձեզ մոտ ամեն ինչ նորմա՞լ է»:

Վանաձորում երեւանյան հեռուստաալիքները հեռարձակող ալիքներից մեկը, ըստ Նարինե Ավետիսյանի,  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինն է, նախկին «իններորդ ալիքը», որը վերանվանվել է «Վանաձոր» ալիք, այն ամբողջությամբ վերահեռարձակում է ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաալիքը:

Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերությունն էլ, որը պատկանում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, վերահեռարձակում է ամբողջությամբ Հ3 հեռուստաընկերության արտադրանքը:

Միայն Վանաձորի «Ֆորտունա» հեռուստաալիքն է, ըստ Նարինե Ավետիսյանի, գոնե մի տասը-քսան տոկոսով տեղական արտադրանք  հեռարձակում, իսկ մնացած մասը հեռարձակում է panarmenian media group-ի կազմում  գտնվող հեռուստաընկերությունների արտադրանքը՝ ATV-ի, «Արմենիա» հեռուստաընկերություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031