Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի նախկին կարգախոսը «Ռեֆորմիստների» կուսակցությանն է լինելու (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 09,2016 13:11

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը

«DoubleTree by Hilton» հյուրանոցում մեկնարկել է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի քաղաքական նոր ուժի` «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր համագումարը: Գրանցված 280 պատվիրակներից ներկա են 265-ը` ՀՀ բոլոր մարզերից:

reformistner

Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կուսակցության կարգախոսն է` «Քեզ համար` Հայաստան». «Ժողովուրդը հոգնել է ընդդիմադիր անվանումներից, նման կոչերից, որոնք արդյունք չեն տալիս: Կապրենք` կտեսնենք: Ժամանակը ցույց կտա` ո՞ւմից են հոգնել, ո՞ւմ խոսակցություններն են քամիներ եւ ումը` իրականություն եւ ով ինչ տեղ կզբաղեցնի 2017թ. նոր խորհրդարանում, որը, վստահ եմ` լինելու է բազմակուսակցական»:

vahan-babayan

Լրագրողի նկատառմանը, թե նշյալ կարգախոսը ժամանակին եղել է ՀՀԿ-ինը, Բաբայանն այսպես արձագանքեց. «Դա չի եղել Սերժ Սարգսյանի կարգախոսը, դա եղել է կարգախոս, որն ընդհանուր առմամբ մեր ժողովրդի հիմքում է դրված եւ մենք այդ կարգախոսով փորձում ենք շարունակել»:

miqayel melqumyan-gagik-meliqyan

Համագումարի ընթացքում նախաձեռնող խումբն առաջադրեց  Վահան Բաբայանի թեկնածությունը` որպես կուսակցության նախագահ: Քվեարկությամբ Բաբայանն ընտրվեց կուսակցության նախագահ:

miqayel-melqumyan-gagik-mel

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031