Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրության կենտրոնում ենք պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. ՄԻՊ խոսնակ

Հուլիս 11,2016 19:15

Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լեւոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, տեղեկացնում եմ, որ դեռեւս սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է  ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Տվյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:

Ասեմ ավելին, Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը: Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս Ա. Թաթոյանը քննարկել է Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը:

ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031