Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ Երևանում երկու անձի դանակահարության համար

Հուլիս 14,2016 19:55

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 9-ին Երևանում երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2016  թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված երկու երիտասարդ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցում գտնվող սուպերմարկետի հարակից տարածքում  1995թ. ծնված երեք երիտասարդ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որն ավարտվել է նրանցից երկուսի դանակահարությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հուլիսի 13-ին 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031