Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներն առանցքային առաջնահերթություններ են առաջադրել

Հուլիս 18,2016 12:52

Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը, վերադառնալով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած պաշտոնական այցերից, մի շարք հանդիպումներ են ունեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելու տարածաշրջանում ընթացիկ զարգացումները:

Ազգային անվտանգության խորհրդում և Պետական վարչությունում կայացած իրենց հանդիպումների ժամանակ համանախագահները ներկայիս մտահոգություններն են առաջ քաշել` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և քաղաքացիական անձանց դեմ բարբարոսական հարձակումների հետ կապված:

«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է անզիջողականություն դրսևորել և ոտնձգություններ կատարել անմեղ քաղաքացիների նկատմամբ, տևական լուծում չի կարող լինել», – հայտարարել են Համագումարի համանախագահները: «Չնայած անհավատալի մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է բարգավաճել ու ամուր կանգնել: Նրանք արժանի են մեր աջակցությանը և հակամարտության ցանկացած լուծում պետք է ներառի նրանց, որովհետև նրանք են անմիջականորեն սպառնալիքի տակ և պետք է կրեն հետևանքները», – ավելացրել են համանախագահները:

Լրացուցիչ մտահոգություններ են բարձրացվել Թուրքիայում փոքրամասնությունների համայնքների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև Դիարբեքիրում հայկական եկեղեցու բռնագրավման հետ կապված: Համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ անհրաժեշտ է ԱՄՆ օժանդակություն՝ Հայաստանում փախստականների բնակչության աճի հետ կապված խնդրին աջակցելու և լրացուցիչ օգնություն՝ Լեռնային Ղարաբաղին հետպատերազմյան շրջանում օժանդակելու համար: Անհրաժեշտ է նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատումը, որը կօժանդակի ԱՄՆ վստահելիությանը տարածաշրջանում:

Ամերիկայի հայկական համագումար

Լուսանկարում` Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնթոնի Բարսամյանը Վաշինգտոնում, Սպիտակ տան առջև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031