Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Թուրքիայի իրադարձությունները չեն ազդի Սարգսյան-Ալիև հանդիպման վրա

Հուլիս 18,2016 18:33

«Սարգսյան-Ալիեև հանդիպման շեշտադրումները կփոփոխվեն ելնելով  կոնկրետ Ղարաբաղում ընթացքող իրավիճակից»,- անվտանգության հարցերով փորձագետ, միջազգայնագետ Արմենակ Մինասյանցը պատասխանեց այն հարցին, թե Հայաստանում և Թուրքիայում կատարված վերջին դեպքերը կարող են արդյոք փոխել այդ հանդիպման շեշտադրումը:

Նա նշեց, որ երեկ ՊԲ-ն հայտնեց, Լեռնային Ղարաբաղում 260-ից ավել դեպք է եղել հրադադարի ռեժիմի խախտման. «Սա արդեն անհանգստացնող է: Ադրբեջանը  զերծ չի մնալու ավանդական մարտավարությունից, քանի որ բոլոր կարևոր միջազգային հանդիպումներից առաջ մշտապես լինում է դիվերսիա»:

Միջազգայնագետի խոսքով Նիսի դեպքերը բավականին մեծ արձագանք են ստացել, և Ֆրանսիայի առաջնային խնդիրը սեփական երկրի ազգային անվտանգության պահպանումն է. «ԼՂ-ի մասով բնականաբար Ֆրանսիան ձգտելու է իր գործողությունները ծավալել և Ղարաբաղի պարագայում, իհարկե, Ֆրանսիան ունի ազդեցության լծակները, որպես եվրոպական կողմից միակ ներկայացուցիչը Մինսկի խմբում: Բնականաբար Ֆրանսիան իր սեփական քաղաքականությունը փորձելու է նաև այստեղ որոշակի շտկումների բերել»:

Մինասյանցի կարծիքով բանակցային գործընթացի պարագայում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բոլոր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները ձգտում են հասնել նրան` ում  խաղի կանոններով է ընթանալու այս բանակցային գործընթացը. «Ադրբեջանն  ու Հայաստանն ունեցան հանդիպում Վիեննայում Քերիի նախաձեռնությամբ, ունեցան պետերբուրգյան հանդիպում նախագահ Պուտինի միջնորդությամբ, և հիմա կարծես թե  ֆրանսիայի հերթն է:

Իհարկե, կարելի է ասել` ինչ լավ է, համանախագահները սկսել են աշխատել, ամեն երկիր ամեն ամիս կազմկակերպում է հանդիպում, ինչպիսի փոխգործակցություն կա Մինսկի խմբի մեջ: Բայց իրականում շատ ավելի պարզ է, բոլորի միջև ընթանում է ընդգրկված մրցակցություն նախաձեռնությունը չկորցնելու համար»:

Փորձագետն ավելացրեց, որ հանդիպումների նմանատիպ ինտենսիվությունը առաջին հերթին պայմանավորված է պատերազմի վերսկսման անթույլատրելիությամբ, բայց իրականում կան ներքին մեծ տարաձայնություններ համանախագահող երկրների միջև, և խնդիրները կատարելապես չեն սկսվում և ավարտվում ԼՂ-ով. «Մինսկի խումբը հազվագյուտ ֆորմատ է: Ֆրանսիան ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որ այդքան մեծ տարաձայնություններ ունեն` մասնավորապես Սիրիայի և Ուկրաինայի հարցերում, վերջապես մեկ հարթակում են, որտեղ բոլորն ուզում են խաղաղություն, բայց այս պարագայում էլ կա  մեծ  պարադոքսալ խնդիր, անգամ խաղաղություն գտնելու մեթոդները տարբեր են մեկը մյուսից»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031