Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը տանկային բիաթլոնում կմրցի նաեւ ադրբեջանցիների հետ (Տեսանյութ)

Հուլիս 19,2016 14:15

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունենալու «Տանկային երկրամարտ» համաշխարհային մրցույթը, որին, ինչպես միշտ, մասնակցելու է նաեւ մեր երկիրը: Նշենք, որ այս անգամ տանկային բիաթլոնի մասնակից երկրների թիվը 18-ն է, մեր մրցակիցներից մեկը Ադրբեջանն է, որն, ի դեպ, առաջին անգամ է մասնակցում: Առաջին անգամ մասնակցում է նաեւ մեր հարեւան Իրանը:

Գյումրիից տանկային բիաթլոնին կմասնակցի ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Սանասար Ծառուկյանը: Վերջինս քչախոս, համեստ պահվածքով մի երիտասարդ է՝ ծնված 1994 թվականին: Տանկիստի կենսագրականը բավական հարուստ է, նա ծառայել է Արցախում, 2014 թվականին մասնակցելով ԼՂՀ-ում տանկային բիաթլոնին՝ առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել: Նույն տարվա ընթացքում մասնակցելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից անցկացվող «Լավագույն տանկիստ» մրցույթին՝ զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը: Հենց այդ տարում մասնակցել է նաեւ Մոսկվայում անցկացվող «Տանկային երկրամարտ» համաշխարհային մրցույթին ու գրավել երկրորդ պատվավոր տեղը:

Sanasar_Carukyan-2

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան հրավիրել էր քաղաքապետարան՝ բարի ճանապարհ ու հաղթանակ մաղթելու: Պատասխանելով քաղաքապետի հարցերին՝ տանկիստը մանրամասնեց, որ մեր թիմը բաղկացած է 12 հոգուց, մեկ տանկի մեջ երեք ծառայողներ են, մեկը՝ հրամանատարն է, մյուսը վարում է, երրորդը՝ կրակում: «Դու կրակողն ես չէ՞, ամենակարեւորը դա է, կարեւոր կետի վրա կանգնեցինք», -կատակեց քաղաքապետը: Մրցույթը սկսվելու է օգոստոսի 1-ից ու ավարտվելու է օգոստոսի 13-ին:

Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն էլ մեր տանկիստին խորհուրդ տվեց. «Մեդալներից մենակ ոսկին կվերցնես, մեր սպորտսմենները միայն ոսկի են սիրում»:

Սանասար Ծառուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի պատրաստվածությունը 2014 թվականի հետ համեմատ՝ շատ ավելի լավ է: «Ինչպես սպորտսմենի համար սպորտն է իր կյանքը, տանկիստի համար էլ տանկ վարելն ապրելակերպ է», -ասաց նա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մի բուռ ազգ says:

    Հախթանակ եմ մաղթում Ձեզ այ իմ ախպերներ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031