Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիս 20,2016 16:42

Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր մոտ 12 հա անտառային տարածք և հրդեհի գոտին մոտենում էր «Արևիկ» ազգային պարկի սահմաններին: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ազգային պարկի սահմաններին կատարել են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ և հերթապահություն իրականացրել: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել հուլիսի 20-ի առավոտյան ժամը 08.20-ին և մարել՝ 08.40-ին:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031