Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք լսում այդ լուծումը որեւէ տեղից, ուրեմն լուծումը պետք է գտնենք ինքներս». Հրանտ Թոխատյան (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 10:13

Գիշերը Խորենացի փողոցում պարբերաբար ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Այնտեղ էր նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը, որն «Ա1+»-ի հարցը՝ ինչո՞ւ եք այստեղ, սխալ համարեց, քանի որ, ըստ դերասանի, պետք է, որ այստեղ լինեն նաեւ այլ մարդիկ. «Այսօր ավելի ակտիվ գործողություններ եղան եւ հարց եղավ պատնեշ կառուցելու, հույս ունեմ՝ իմ ներկայությունն այդտեղ ինչ-որ դրական լուծում կտա եւ արդյունքում չլինի բախում, քանի որ յուրաքանչյուր բախում տրավմա է եւ յուրաքանչյուր տրավմա՝ մնում է»:

Հրանտ Թոխատյանը հայտնելով իր կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասաց, որ չի տեսնում որեւէ գործողություն իշխանության կողմից. «Ես վստահ եմ՝ սկսած առաջին օրվանից, ընդամենը ժամեր անց, ժամերն էլ եմ շատ ասում, պետք է լիներ մեր պատգամավորների մեծ խումբ, որոնք պետություն են ներկայացնում, պետք է անցնեին այդ բարիկադը, կանգնեին իրենց ընկերների կողքին եւ փորձեին խաղաղ բանակցությամբ (եւ փորձը պետք է բերվեր մինչեւ վերջ) եւ հարցը բերել խաղաղ լուծման: Ինչո՞ւ, որովհետեւ նրանց մեջ էլ կան զինվորականներ, անգամ գեներալի ուսադիրներ կրողներ, որոնք չէ՞ որ այս տղաների հետ եղել են ռազմադաշտում, կողք կողքի: Վստահ եմ, որ ճանաչում են իրար, բայց ինչ-որ մի բան սխալ է, ինչ-որ մի բան չի աշխատել, որ այսօր բարիկադների տարբեր կողմերում են»:

Դերասանի խոսքերով՝ այս պատմության մեջ ամենաահավորն այն է, որ մարդը եղել է ռազմաճակատում, թշնամու դեմ պայքարել է, արյուն է թափել, հիմա այդ նույն զենքը ձեռքին մտել է իր իսկ քաղաք եւ իր իսկ հայրենակիցներին պատանդ է վերցրել: «Ի՞նչ աստիճանի պետք է հասնի՝ մանավանդ զինվորական մարդը, որպեսզի դիմի նման քայլի: Այսինքն ինքը պայքարի այլ ձեւ չի  տեսել;

Այս քայլը, իմ կարծիքով ամենաճիշտ որոշումը չԷ, ես դրդապատճառը շատ լավ հասկանում եմ, բայց մեթոդը ինձ համար ճիշտ չէ»,-նշեց պարոն Թոխատյանը:

Դերասանին մտահոգում էր նաեւ այն հարցը, որ այնտեղ ինչո՞ւ 50, 60, 100 հազար մարդ չկա, քանի որ, ըստ նրա, այդ թվերի դեպքում հարցը այլ բնույթ կարող էր ունենալ:

Վերջում, Հրանտ Թոխատյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց. «Մենք ունեինք 3 օր, որ մեր երկրի իշխանությունները ինչ-որ մի լուծում կառաջարկեն եւ մենք էլ հանգիստ այդ լուծումը կլսեինք եւ կտեսնեինք, թե դա ինչպես է իրականացվում, բայց մենք չենք լսում այդ լուծումը որեւէ տեղից, ուրեմն լուծումը պետք է գտնենք ինքներս»,- որը, ըստ դերասանի, ամենեւին անհնազանդության կոչ չէ, այլ որ այսօր բոլորը լինեն այնտեղ հավաքված:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031