Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մտավորականների ֆորում. «Երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին հորդորում ենք միավորվել»

Հուլիս 22,2016 09:28

Հայաստանի մտավորականների ֆորումի հայտարարությունը

Այսօր հրապարակային կոշտ ընթացք ստացած հակամարտությունը պատահական չէ, որ ծնվել է հենց Խորենացու անունը կրող փողոցում:

Խնդրի ակունքները խորքային են՝ կապված վտանգված Հայաստանի և հայկականության հետ: Բազմաթիվ սպառնալիքների շաղախով պատված Հայաստանը պահանջում է ազգովի գիտակցել, որ ամեն մի շեղում հայկական օրակարգից հղի է անկանխատեսելի ողբերգական հետևանքներով:

Մեր երիտասարդության փողոց դուրս գալը ցրեց Հայաստանի վրա կուտակված մխաշաղախ ամպը և հիշեցրեց մեր նախնյաց հանճարի խոսքը՝ ամեն մի գիշեր ունի լուսաբաց :

Մենք, վաղվա ակնկալվող իրական Հայաստանի մտավորականը լինելու հպարտությամբ, նաև խորին մտահոգությամբ ու պատասխանատվությամբ

                                                ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

ա.  Հակամարտության հիմնական կրողը հայն ու Հայաստանն են և մեր ինքնությունը:

բ.   Կողմերին հորդորում ենք բացառել կամային ու անվերահսկելի որևէ գործողություն:

գ.  Երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին ու անձանց հորդորում ենք           միավորվել ու գործել  համակարգված:

դ.  Հակամարտության լուծումը  պետք է լինի ոչ ստանդարտ, հայության շահերի թելադրած օրակարգով, հանրային իրական քննարկման արդյունքում: Այն պետք է փնտրել հայության և հայ պետականության առջև ծառացած հիմնախնդիրները համատեղ լուծելու համատեքստում:

Մտավորականների ֆորումը իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել և օժանդակել  ինչպես բանակցային, կազմակերպչական, այնպես էլ Երկրի օրակարգի ձևավորման խնդիրներին:

20. 07.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031