Լրահոս
Օրվա լրահոսը

«Պավլի՛կ ջան, հանձնվե՛ք, զենքը հանձնե՛ք, ազատ արձակեք պատանդներին». Մերուժան Տեր-Գուլանյան

Հուլիս 22,2016 14:03

Մի խումբ մտավորականների նամակը՝ ուղղված Ժիրայր Սեֆիլյանին, բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել: Այսօր «Անդրադարձ» ակումբում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանեց այդ քննադատություններին. «Ասում են՝ ինչու են ստորագրել, արդյոք մտավորական կոչվելու իրավունք ունե՞ն այս մարդիկ: Ըստ իս, մտավորականը նա է, ում համար մարդկային կյանքը ամենամեծ արժեքն է: Ով կոչ է անում մարդկային կյանքը բանի տեղ չդնել, նա մտավորական կոչվելու իրավունք չունի: Թե ում ստորագրությունը կարող է ազդել Ժիրայր Սեֆիլյանի վրա, ումը՝ ոչ, արդյոք կա՞ այդ տեսակ մարդ, ում նա կհարգի, ես չգիտեմ: Անձամբ ես իր ճաշակին ծանոթ չեմ, միգուցե Արմենչիկի ստորագրությունն էր պետք: Դրա համար լայն դիապազոն է ընտրված: Կարող է կարդան Ռուբեն Բաբայան, ասեն՝ այն տիկնիկը չի՞»:

Merujan_Ruben_Babayan-2

Ռուբեն Բաբայանն ասաց, որ «Սասնա ծռեր» խումբը եւ իշխանությունները երկու կողմն էլ հայտարարում են, թե դեմ են, որ լինի արյունահեղություն, սա նշանակում է, որ ունեն ընդհանուր եզր: Նա լուծում առաջարկեց՝ զինված խմբին կարող են ոչ թե նստեցնել բանտ, այլ ուղարկել ռազմաճակատ: Սեֆիլյանից հաճախ ենք լսել, որ ռազմաճակատ են պատրաստ գնալ: Նրանք դաշտային հերոսներ են, ռազմաճակատը լավագույն տեղն է. «Ինչու չպետք է բանտ նստեցնել այս մարդկանց: Ռամիլ Սաֆարովին՝ մարդասպանին հերոսի կոչում տվեցին: Մեր կողքի երկրում մարդասպանին ազատ են արձակում, իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք մեր պատերազմի հերոսներին պետք է նստացնենք բա՞նտ: Կարծում եմ՝ ոչ»:

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքերով՝ «Չեմ ուզում մեղքը մի կողմի վրա բարդել, երկկողմանի էր սխալը»:

Նա դիմեց Պավլիկ Մանուկյանին՝ ասելով. «Պավլի՛կ ջան, ինձ հիշում ես, քո մոր, քո հրաշալի մայրիկի եւ քույրիկի ձեռքից հաց ենք կերել, նստել, վեր ենք կացել բազմաթիվ անգամ իրար հետ: Հին ընկերոջ պես, ես քեզնից ավագ եմ, խորհուրդ եմ տալիս քեզ, հանձնվե՛ք, զենքը հանձնե՛ք, ազատ արձակեք պատանդներին, խնայեք ոչ միայն պատանդների, այլ ձեր կյանքը: Ըստ էության այնպես է ստացվել, որ դուք դեմ եք դուրս եկել պետությանը: Երբ պետության դեմ ոտնձգություն է տեղի ունենում, ամենաքաղաքակիրթ երկրում գիտեք դա ինչպես է վերջանում: Այն միտքը, թե հասարակությունը կգա, իշխանափոխություն կանի՝մոռացե՛ք, չի լինի այդ ամենը: Ձեր եւ հասարակության մեջ արյուն կա: Այդ արյունը մեր տղայի արյունն է, որը պակաս հերոս չէր եւ պակաս չէր կռվել Ղարաբաղյան առաջին պատերազմում: Արյունը ջրիկ խոսքերով չես լվանա, պատասխանատվություն է պահանջում»:

Նա Սասունցի Դավթից մեջբերում արեց՝ Դավիթ, քո թուրը նրա համար չէ, որ քո արտը ոչնչացնես, այլ՝ թշնամուն պիտի ոչնչացնես, ուստի հորդորեց. «Հանձնվե՛ք օրենքին: Մի օր կարող է ուշ լինի, ինչի համար ես շատ վախենում եմ: Պավլի՛կ, չգիտեմ իմ խոսքերը քեզ համար ընդունելի են, թե չէ, կամ քո ընկերների համար, բայց ես պարտք համարեցի ասել»:

Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի, այս օրերին հասարակության թերմացքն արթնանում է՝ նկատի ունի Խորենացի փողոցում հավաքվածներին: Նա կրկնեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Նրանք չեն, որ հասարակություն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    ՊԱՐՈՆԱՅՔ ՈՒ ՏԻԿՆԱՅՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ, ԵՐԿՐՈՒՄ ՕՐԵՆՔ ՉԿԱ, ՈՒՄ ՀԱՆՁՆՎԵՆ, ՈՐ ՕԼԻԳԱՐԽԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԵՆ??? Արդարադատության 30 տարեկան սիրունիկ մռութով նախարարուհու անաչառությանը???Վարդան Պետրոսյանի նման ազնիվ ու հայրենասեր մարդուն բանտ նստեցրեցին, իսկ Սուրիկ Խաչատրյանն իր մարդասպան ոհմակով ազատ արձակվեց, վերադարձավ իր պաշտոնին, թիկնապահին մեդալներ տվեցին, որովհետև նրանք ծառայում են ամենազոր ռեժիմին: ՈՒՐ ԷԻՔ, ՈՐ ՆԻՐՀՈՎ ԷԻՔ ՔՆԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ, ԱԶՆԻՎ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԱՆՎԱՆԻ, ԱՆԿԱՇԱՌ ,ՍՐՏԱՑԱՎ,ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ???????

  2. Տիգրան says:

    Երբ 90-ականներին Գերագույն խորհրդում քննարկվում էր լեզվի մասին օրենքի նախագիծը, Հայաստանում հայոց լեզվի գերիշխող կարգավիճակին նույն «հանձնվիր Պավլիկ ջան» տոնով դեմ էր արտահայտվում այս նույն Մերուժան Տեր-Գուլանյանը: Ասա, եղբայր, շարֆդ կապիր ու բավարարվիր քեզ չճանաչողներին «թույն» հայրենասեր ներկայանալով, ու ոչ մեկին խորհուրդ մի՛ տուր, մանավանդ այն մարդկանց որոնց արածը քո խելքի ու համարձակության բանը չի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031