Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթիլը ծակել է քարը». Ռուբեն Հակոբյան

Հուլիս 23,2016 12:23

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կաթիլը քսաներկու տարի շարունակ, պրկված անարդարությունների դեմ աղաղակող ճիչով, կոռուպցիայից, կաշառակերությունից ու ամենաթողությունից հաշմված ու բզկտված, համազգային ներուժով արցախյան փառահեղ հաղթանակի արդյունքները փոշիացնելու դեմ հուսահատ պայքարով, մեր իսկ կողմից սեփական աչքերում մխրճված գերանը չտեսնելու և դրսերում մեղավորներ փնտրելու՝ անկյալին հատուկ կենսակերպ որդեգրած և, որ ամենակարևորն է, որպես այս ամենի հիմնական պատճառ՝ 95-ից սկսած և շարունակվող համապետական բոլոր ընտրությունները տոտալ կեղծելու ժողովրդական զայրույթը իր մեջ ամփոփած՝ Կաթիլը դղրդոցով ծակեց քարը։

Քանի դեռ ուշ չէ՝ իրական և ժողովրդի կողմից ընդունելի փոխզիջումներով կասեցնել այս գահավիժումը։ Այլապես՝ Կաթիլից գոյացած ճեղքը սպառնում է վերաճել ամենակուլ երախի՝ իր մեջ կլանելով մեր պետականությունը, իր հայրենիքում ապրելու՝ մեր երեխաների ապագան։
Հավատացեք, Կաթիլը այլևս ծակել է քարը…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031