Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրությունը կորոշի`Նիկոլ Փաշինյանը ուր կգնա». Նիկոլայ Նիկոլայիդի

Հուլիս 23,2016 17:05

«Սասնա ծռեր»-ի տղաները գնում են իշխանափոխության, որովհետև իրենք են եղել ղարաբաղյան հողերի պահողն ու չեն ուզում դրանք հանձնել»,- այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց «Պոնտի» հունական համայնքի երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին:

Նրա կարծիքով, «Սասնա ծռեր»-ի տղաներն այդ քայլին են գնացել երկար տարիների պայքարում արդյունքի չհասնելուց հետո. «Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ու կանխի արյունահեղությունy և կապ չունի կուսակցական պատկանելությունը: Եթե հանրության մեծամասնությունը կիսում է այդ տղաների կարծիքը, թող դուրս գա փողոց, ասի` իշխանություն մենք չենք ուզում` արյունահեղություն լինի ու կիսում ենք էս տղաների կարծիքը. դրեք ձեր իշխանությունը, դուրս եկեք, կստեղծվի ժամանակավոր կառավարություն»:

Նիկոլայը նշեց, որ հույն համայնքը մերվել է հայ ժողովրդին, համայնքում էլ կան տարբեր կարծիքներ, տարաձայնություններ, սակայն մի հարցում հույն երիտասարդները համակարծիք են` հողերի հանձնման մասին խոսք չի կարող լինել. «Ես անձամբ լինում եմ Խորենացի փողոցում ու այնտեղ իմ հույն համայնքի ընկերներն էլ են լինում: Բազմիցս նկատել եմ անօրինականություններ ակտիվիստների նկատմամբ և այդ ամենը մնում է անպատասխան»:

Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ազիզ Թամոյանն էլ հավելեց, որ իրենց`Խորենացի փողոց գնալը ոչինչ չի տալու. «Խաղաղ ապրում էինք, բայց այդ միջադեպը վիճակը բարդացրել է բավականին: Կարծում եմ` մեր իշխանություններն ու «Սասնա ծռերի» տղաները պետք է մեծ ուժ գտնեն, լավ պատկերացում ունենան, որ մեր թշնամիների ջրաղացներին ջուր չլցնեն, հարցը լուծեն այնպես, ինչպես ժողովրդավարությունն է պահանջում: Եղբայրասպանություն չպետք է կատարել: Երկու կողմերն էլ պետք է համագործակցեն ու խաղաղ լուծում գտնեն, նստեն մի սեղանի շուրջ ու փոխզիջման գնան»:

Հունական համայնքի ներկայացուցիչն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի` ղեկը ձեռքը վերցնելուն. «Կարծում եմ` հանրությունը կորոշի, թե Նիկոլ Փաշինյանը ուր կգնա, որովհետև նա ղեկը չի վերցրել ձեռքը: Նա պարզապես համակարգողի դերում է: Եթե հետագայում հանրությունն այնքան ավելանա, որ գործընթացքը գնա հեղափոխության, կարծում եմ` իր հայտարարության մեջ զգացվեց, որ ինքը պատրաստ է նաև գնալ դրան: Բայց ներկայիս դրությամբ հայտարարեց, որ վերցնում է համակարգելու նախաձեռնությունը, քանի որ մինչ այդ անկանոն վիճակ էր տիրում հավաքի վայրերում»:

Իսկ քաղաքական կուսակցությունների լռելու պատճառը Նիկոլայի կարծիքով իշխանության կողմից արձագանքի սպասելն է. «Սպասում էին` տեսնելու, թե ինչ արձագանք կլինի իշխանության կողմից, որ ըստ դրա, խոսեն»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031