Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ամբոխը, որը հավաքված է, չի հասկանում ինչ պետք է անի, չի հասկանում ինչի համար է հավաքված». Եգոր Գլումով (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 16:15

«Համատարած ատելություն կա իշխանական էլիտայից դեպի հասարակություն եւ հակառակը: Ամեն ինչ արվել է, որ հասարակությունը դեգրադացվի, շատ շերտեր հասարակության մեջ պղծելու, ընտրակաշառքը հենց հասարակությունը պղծելու մեթոդ է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով «Սասնա ծռեր» խմբ գործողությունների դրդապատճառների մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Ըստ Թուխիկյանի, «անկախ նրանից՝ զինված խումբը լավ արեց, թե վատ, հասարակության նկատմամբ սադիստական քայլերը որեւէ բանով չի առանձնացվում Հիտլերի, Ստալինի, Թալեաթի, Քադաֆիի նման տականքների գործելաոճից: Սա նույն ձեռագիրն է, նույն մեթոդը: Մեկը պարզապես որոշել է, որ ինքն է եւ վերջ, մյուսը որոշել է, որ իր կուսակցությունն է ու վերջ»:

«Ռադիո Վան» ռադիոկայանի մշակութային բաժնի ղեկավար, հաղորդավար Եգոր Գլումովի դիտարկմանբ՝ եթե իշխանություններն ունեն սադիստական հակումներ, հասարակությունն էլ ունի այդպիսի հակումներ. «Խնդիրն այն է, որ մեզ նվաստացնում են, մենք նվաստանում ենք, մեզ առաջարկում են ընտրակաշառք, մենք վերցնում ենք, դա է խնդիրը»:

Եգոր Գլումովի խոսքերով՝ Խորենացի փողոցում անհասկանալի վիճակ է. «Անհասկանալի մարդիկ անհասկանալի բաներ են ասում, այդ ամբոխը, որը հավաքված է, չի հասկանում ինչ պետք է անի, չի հասկանում ինչի համար է հավաքված եւ չի հասկանում ուր է գնալու: Ինչ վերաբերում է տղաներին եւ ոստիկանությանը, տղաները իրենց պայքարի մեջ են, ոստիկանությունը փորձում է այդ պայքարը զրոյացնել եւ դա իր արդյունքը տալիս է: Այսօր ունենք ռեալ 4 վիրավոր դրսում, ունենք նոր պատանդներ: Ես չգիտեմ՝ ինչու են պահում բժիշկներին, միգուցե վիրավորներին չեն ուզում կորցնել»:

Ըստ Գլումովի, արյուն է թափվել եւ ցավոք, դա արդեն նորմա է մեզ համար, մինչեւ չլինի հերթական զոհը. «Մենք առաջին զոհին կարծես արդեն մոռացել ենք: Մեզ թվում է՝ մեր բոլոր խնդիրները պետության մեջ են, բայց հասարակության մեջ էլ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները 25 տարեկան չեն»:

Գլումովը վստահ է՝ հարթակում կանգնած կեղծ լիդերները մաքրվելու են. «Ջուրը որ պղտորվում է, բարձրանում է ջրի երես»:

Ինչ վերաբերում է հավաքվածներին, նրա դիտարկմամբ՝ «Երեկ գիշեր տեսանք մի երիտասարդ, որը ոչինչ չէր հասկանում ու խնդրում էր մարդկանց այսօր գալ ու ունենալ պլան, տարեց մի գինովցած տղամարդ գոռում էր՝ վերադարձրեք իմ ավտոմեքենան, հասարակության մասն էին այն մարդիկ, որոնք ֆռֆռում էին ու հայհոյում: Ամբողջը մեր հասարակությունն է: Ապրիլյան պատերազմից հետո մենք տեսանք հասարակությունը, որը ուրիշ էր, լուռ վեր կացավ ու գնաց գործելու: Իսկ այս մարդիկ, որոնք այսօր ուզում են բզբզալ, դա չգիտեմ ինչ է»:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

«Առավոտի» կողմից. Այս հրապարակման վերնագիրը փոխվել է, քանի որ պրն Գլումովը համարում է, թե այն համատեքստից կտրված էր: Նրա խոսքի այդ հատվածը՝ տեսագրության 16-րդ րոպեից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էդ բզբզալ բառը չհասկացա: ԲզբզԱ՞լ ոնց ճանճերը, թե՞ բզբզԵլ, այսինքն քչփորել:

  2. Հռիփսիմե says:

    Գլումովն ասել է՝ բզբզալ, թեեւ ակնհայտ է, որ նկատի է ունեցել քչփորելը 🙂

  3. Դավիթ says:

    Ձեր տեքստում գրված է <> այսինքն խոսացողը իր էրևույթի մասին չհասկանալուց է խոսում, իսկ դուք վերնագրում եք <> ես պարագայում կստացվի որ մարդկանց ա վիրավորում: Հիմա ինքը ինչ ա ասել: Պատահական եք աղավաղում թե դիտմամբ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031