Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային օգտակար դիմակներ

Հուլիս 28,2016 12:30

Պզուկոտ կամ բորբոքված մաշկին անհրաժեշտ է
նաեւ դնել երիցուկից պատրաստված դիմակ

Ամռանը, երբ արեւն առավել վնասակար է մաշկի համար, անհրաժեշտ է հատուկ խնամք: Առավել վնասվում է չոր մաշկը, որն ավելի ջրազրկվում, թեփոտում եւ չսնուցվելու հետեւանքով կնճռոտվում է: Կոսմետոլոգները չոր մաշկի համար խորհուրդ են տալիս հաճախակի մաքրել նուշի յուղով կամ պարզապես կաթով։

Առաջարկվում են տարատեսակ դիմակներ, որոնք եւ սնուցում են, եւ ազատում մաշկը չորությունից, օրինակ՝ կարող եք կաթսայի մեջ 1 բաժակ կաթ լցնել, ավելացնել մանր կտորներով կտրատած 1 խնձոր եւ եռացնել մինչեւ խնձորի փափկելը, ապա տրորել խնձորները եւ ստացված խյուսը քսել դեմքին, թողնել 10 րոպե, հետո դեմքը լվանալ գոլ ջրով։

Կաթով` 0.5 բաժակ, կարող եք եփել նաեւ 1 ափ թարմ կաղամբի մանր կտրատած տերեւները, խյուսը քսել դեմքին եւ պարանոցին, թողնել 10 րոպե, ապա դեմքը լվանալ գոլ ջրով։

Կտրատել վարունգի շերտերը եւ լցնել կաթի մեջ, 0.5 ժամ հետո քամել եւ օգտագործել կաթը իբրեւ դիմակ։

dimak8.-2

Չոր մաշկ ունենալու դեպքում դեմքի գույնր կթարմանա, եթե շաբաթը մեկ անգամ դեմքին դրվի 1 գազարի հյութից եւ 1 թեյի գդալ կաթնաշոռից պատրաստված դիմակ։
Բացի դիմակներից, օգտակար են բուսական թուրմերը. 1 գավաթ եռացրած ջրի մեջ 1 ափ երիցուկի ծաղիկներ կամ անանուխի տերեւներ լցնել։ Փակել գավաթի բերանը, թողնել մինչեւ թուրմը գոլանա, ապա քամել եւ ստացված թուրմով առավոտյան եւ երեկոյան սրբել դեմքը։ Թուրմը թողնել մինչեւ դեմքը սնուցվի, չորանա, ապա լվանալ գոլ ջրով։
Յուղոտ մաշկի համար մաքրել ծիրանի կեղեւը, շատ մանր կտրատել, խառնել նույնաքանակ կաթի հետ եւ քսել դեմքին, այնուհետեւ լվանալ դեմքը սառը ջրով։
Կարտոֆիլի ալյուրով դիմակը եւս նախատեսված է յուղոտ մաշկի համար: Այն խառնել քերած լոլիկի հետ, ավելացնել մի քանի կաթիլ արեւածաղկի յուղ։ Դիմակը դեմքին թողնել 15-20 րոպե, ապա դեմքը լվանալ գոլ ջրով։

Օգտակար է նաեւ հետեւյալ դիմակը. 1 ճաշի գդալ գազարի հյութը տրորել 1 թեյի գդալ կարտոֆիլի ալյուրով, քսել դեմքին։ 20 րոպե հետո դեմքը լվանալ կիտրոնահյութի եւ ջրի խառնուրդով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ կիտրոնի հյութ)։

Պատառաքաղով ճզմել 2-3 հասուն ելակ, ավելացնել կես կիտրոնի հյութ, ստացված խյուսով ծեփել դեմքը՝ առանց շուրթերին ու աչքերին դիպչելու։ Մատների ծայրով շրջանակաձեւ մերսումներ կատարել։ Կես ժամից հետո լվանալ դեմքը։ Այս ծեփուկը օգտագործել շաբաթը մեկ անգամ։

dimak8.-4

Արդյունավետ է նաեւ դեմքը սնուցել հետեւյալ դիմակով. քամել կիտրոնը, հյութին ավելացնել մի քանի կաթիլ ձեթ եւ 1 ճզմած հասուն բանան։ Ստացված միատարր խյուսը ծեփել դեմքին, 20 րոպե հետո ցողել դեմքը գոլ ջրով։

Երկու հասուն դեղձ ճզմել, ավելացնել 2 ճաշի գդալ թարմ կաթի սեր, ծեփուկը տարածել դեմքին եւ վզին։ Սպասել 20 րոպե, ապա լվանալ դեմքը գոլ ջրով։

Պզուկոտ կամ բորբոքված մաշկին անհրաժեշտ է նաեւ դնել երիցուկից պատրաստված դիմակ։

200 գրամ երիցուկը եփել, 2-3 ժամ սառեցնել, քամել եւ թուրմը թրջոցների ձեւով դնել դեմքին։ Հանել թրջոցը 20-30 րոպե հետո եւ դեմքը լվանալ գոլ ջրով։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

27.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031