Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի վերլուծաբանն անդրադարձել է Երևանում կատարվող իրադարձություններին

Օգոստոս 01,2016 12:41 Share

Վրացի հայտնի վերլուծաբան Գելա Վասաձեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած իրադարձություններին։

Վրացի վերլուծաբանն արձանագրում է. «Երևանում ամեն ինչ ավարտվեց և լավ է, որ ավարտվեց, որովհետև ոստիկանության և ապստամբների միջև հետագա դիմակայությունը բացի մահվան նոր դեպքերից և արյունից, չէր կարող դրական որևէ արդյունք բերել»։

Վրացի վերլուծաբանը վստահություն է հայտնել նաև, որ Երևանում դեռևս կշարունակվեն հանրահավաքները։

Վրացի մասնագետի կարծիքով՝ տեղի ունեցածը հիանալի հնարավորություն է ընձեռում նաև ՀՀ իշխանություններին՝ ձերբազատվել պաշտոնական Մոսկվայի ճնշումներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել