Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը ԵՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչների հետ դատապարտել է ուժի կիրառումն ու բռնությունը

Օգոստոս 02,2016 17:49

Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը այսօր հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Ըստ ԵՄ պատվիրակության հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են վերջին օրերի զարգացումները` դատապարտելով ուժի կիրառումն ու բռնությունը, ընդգծելով, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով:

Arman TatoyanՏեսակետներ են փոխանակվել մարդու իրավունքների ոտնահարումների, հավաքների, արտահայտման ազատության և ատելության հրահրման վերաբերյալ:

Բարձրացվել է ոստիկանության կողմից չափից ավելի ուժի կիրառման և զանգվածային ձերբակալությունների, այդ թվում՝ ենթադրյալ բոլոր խախտումների վերաբերյալ արդյունավետ և թափանցիկ քննության անհրաժեշտության հարցը:

Թաթոյանը ներկայացրել է մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի անդամների գործունեությունը, այցելությունները կալանքի տակ գտնվող անձանց և անհատական գործերին հետևելը: Նա տեղեկացրել է, որ իր գրասենյակը փաստաթղթեր է ներկայացրել գլխավոր դատախազին ենթադրյալ խախտումների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր հարուցելու հետ կապված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031