Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 500 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն ընտրական գրավ չեն վճարելու

Օգոստոս 03,2016 17:45

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ներկայացրել է պաշտոնական պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ:

Նպատակ ունենալով բացառել ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի տարաբնույթ ընկալումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, որ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունները, ներառյալ քվեարկությունը, կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որոնք կարգավորվում են 2016 թվականի մայիսի 25-ի օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին համապատասխան:

ԿԸՀ պաշտոնական պարզաբանմամբ` մինչև 500 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուները, ՀՀ ընտրական նոր օրենսգրքի կանոնակարգումների համաձայն, ընտրական գրավ չեն վճարելու:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասը, հստակեցրել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք (վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, այցելուները, թեկնածուն) կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելուց՝ ժամը 20.00-ից հետո և ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին` ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031