Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ` Խորենացի փողոցում

Օգոստոս 06,2016 11:55

Օգոստոսի 5-ից 6-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նորագավիթի 2-րդ փողոցի թիվ 30 տան մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Խորենացի փողոցում՝ «Արգիշտի» ռեստորանի մոտակայքում՝ 1 հա:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի վերջնամասում այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ, Նոր Գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5 հա և ցորենի հնձած արտ, Ձորաղբյուր – Մայակովսկի ավտոճանապարհի 1 կմ-ի աջակողմյան հատվածում` մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Աճանան գյուղի հարակից տարածքում` մոտ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031